«Մեր խնդիրն է ստիպել նրանց տառապել». Կլոպը՝ «Վիլյառեալի» հետ խաղից առաջ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի «Վիլյառեալի» հետ խաղից առաջ:

«Մենք պատշաճ վերլուծություն ենք արել։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Ունայ Էմերիին և  «Վիլյառեալին», քանի որ տեսել եմ «Բավարիայի» և «Յուվենտուսի» խաղերը, և դա տպավորիչ էր։ Ունայը համաշխարհային մակարդակի մարզիչ է և անհավանական աշխատանք է կատարում: Մեր խնդիրն է կյանքը հնարավորինս դժվարացնել նրանց համար, և դա այն է, ինչ մենք կփորձենք անել այս երկու հանդիպումներում։

Ինչ արդյունքի էլ, որ հասնենք վաղը, «Վիլյառեալում» աներևակայելի զգացմունքային հանդիպում է լինելու, ուստի վաղը երեկոյան մենք պետք է ինչ-որ բան ստեղծենք: Կլինեն պահեր, երբ մենք դժվարություններ կունենանք, ես դա արդեն գիտեմ, և սրան պետք է պատրաստ լինենք։ Բայց մենք կարող ենք ստիպել նրանց նույնպես տառապել»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ին