Լուիս Սուարեսը համաձայնեցրել է MLS տեղափոխվելու պայմանները

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը համաձայնեցրել է «Ինտեր Մայամի» տեղափոխվելու պայմանները։ Այս մասին հայտնում է Diariouf-ը։

Հարձակվողի գործակալին մոտ կանգնած աղբյուրի համաձայն՝ պայմանագիրը չի կայանա մինչև Իսպանիայի Լա Լիգայի 2021/2022 մրցաշրջանի ավարտը։  Ուրուգվայցի հարձակվողի պայմանագրի ժամկետն «Ատլետիկոյի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Հաղորդվում է, որ Լուիս Սուարեսը երկու տարվա պայմանագիր կկնքի ամերիկյան ակումբի հետ։ Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա Լուիս Սուարեսը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: