«Բարսելոնան» հայտարարել է Արաուխոյի պայմանագիրը երկարաձգելու մասին

«Բարսելոնան» համաձայնության է եկել պաշտպան Ռոնալդ Արաուխոյի պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հայտնում է  ակումբի պաշտոնական կայքը։ Արաուխոյի պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2026թ․-ի հունիսի 30-ը։ Պայմանագրում, ինչպես Ֆատիի և Պեդրիի դեպքում, Արաուխոյի հրաժարագին է սահմանված 1 մլրդ․ եվրո։ Պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 29-ին «Կամպ Նոու» մարզադաշտում։ Այս մրցաշրջանում Արաուխոն «Բարսելոնայի» կազմում մասնակցել է ընդհանուր առմամբ 39 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ։