Սալահ․Ես ցանկանում եմ  կրկին վերապրել այն զգացողությունները, որոնք ունեցել եմ ՉԼ-ում առաջին անգամ հաղթեուց հետո

«Լիվերպուլի»  հարձակվող Մուհամեդ Սալահը հայտարարել է, որ ցանկանում է կրկին հաղթել ՉԼ-ում։

« Ես ցանկանում եմ կրկին վերապրել այն զգացողությունները, որոնք ունեցել եմ ՉԼ-ում առաջին անգամ հաղթելուց հետո։ Դա անհավանական էր, այդ պատճառով էլ ցանկանում եմ դա կրկնել «Լիվերպուլի» հետ։ Հիանալի զգացողություններ ունեի, երբ ՉԼ-ի գավաթով ավտոբուսով շրջում էինք Լիվերպուլում։ ԱՊԼ-ում հաղթելու ժամանակ, իրավիճակը մի փոքր այլ էր, քանի որ համաճարակ էր, բայց ես ցանկանում եմ կրկին հաղթել և ՉԼ-ում, և ԱՊԼ-ում։ Դա է իմ նպատակը»,- Սալահի խոսքերն է  մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։