Չուկվեզե․ «Լիվերպուլը» գլխավոր ֆավորիտներից մեկն է, սակայն «Վիլյառեալը» մտադիր է խաղալ առաջին համարով․

«Վիլյառեալի» հարձակվող Սամու Չուկվեզեն խոսել է ՉԼ-ի կիսեզրափակչի՝ «Լիվերպուլի» հետ առաջին հանդիպման սպասելիքների մասին։

« Այժմ ամենակարևորը կիսաեզրափակիչում հաղթելն է։ Եթե հաղթենք, հնարավոր է ՝ ավելի ուժեղ տոնենք, քան Եվրոպա լիգայում հաղթելուց հետո։ Առաջին անգամ եմ խաղում Չեմպիոնների լիգայում և առաջին անգամ ՝ կիսաեզրափակիչում։ Հիանալի կլիներ հայտնվել եզրափակիչում։ Այս մրցաշրջանն իմ կարիերայում լավագույններից մեկը կլիներ։

Մեր մարզիչը ֆանտաստիկ է։  Նա լավ է կարդում խաղը։ Կիսաեզրափակիչ դուրս գալը երազանքների իրականացում էր  ոչ միայն ակումբի համար, այլ նաև նրա համար։ Մենք խաղում ենք «Լիվերպուլի» դեմ, որը  գլխավոր ֆավորիտներից մեկն է, բայց մենք մտադիր ենք խաղալ առաջին համարով և ցույց տալ, թե ինչու ենք հայտնվել կիսաեզրափակիչում»,- Չուկվեզեի խոսքերն է մեւբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։