Ուոկերի և Սթոունզի մասնակցությունը «Ռեալի»  հետ խաղին հարցականի տակ է

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպաններ՝ Կայլ Ուոկերը և Ջոն Սթոունզը կարող են բաց թողնել ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ «Ռեալի» հետ առաջին հանդիպումը, այդ մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։

« Ուոկերը վերջին 10 օրերին չի մարզվում, իսկ Սթոունզը՝ ապրիլի 20-ին տեղի ունեցած «Բրայթոնի» հետ խաղից հետո։ Այդ պատճառով ես դեռ չգիտեմ նրանք խաղադաշտ դուրս կգան, թե ոչ։ Տեսնենք, թե ինչպես իրենց կզգան։ Դեռևս կասկածներ կան»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։