«Պորտուն» կրեց առաջին պարտությունը Պորտուգալիայի առաջնությունում

Պորտուգալիայի առաջնության 31-րդ տուրի խաղում «Բրագան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Պորտուին»։  Միակ գոլը խփեց Ռիկարդո Հորտան։ «Վիշապների» համար պարտությունն առաջինն էր այս մրցաշրջանում առաջնությունում։

Պրիմերայի առաջնությունում «Բրագան» 59 միավորով չորրորդն է: «Պորտուն» 82 միավորով շարունակում է առաջատար մնալ: