«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին ձեռք բերելու տարբերակը։
Ինչպես հաղորդում է Fichajes-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է կատալոնական ակումբին առաջարկել երկու խաղացողների՝ 24-ամյա կիսապաշտպանի գինը նվազեցնելու համար։ Նշվում է, որ խոսքը հարձակվող Մարկուս Ռեշֆորդի և պաշտպան Ալեքս Տելեսի մասին է։
Ավելի վաղ «Բարսելոնայի» սպորտային հարցերով խորհրդական Խորդի Կրոյֆը հայտարարել էր, որ չեն պատրաստվում վաճառել դե Յոնգին։