«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին կիսվել է Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպումից իր սպասելիքներով։
- Մադրիդցիների գլխավոր առավելությունն այն է, որ նրանք գիտեն դիմանալ և սպասել գոլ խփելու համար իրենց հարմար պահին։ Կարծում եմ, որ մենք ավելի ուժեղ ենք, քան «Ռեալը», բայց դա պետք է ապացուցել խաղադաշտում,- իսպանացու խոսքերն է մեջբերում Dario Sport պարբերականը։
Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսազերափակչի «Մանչեսթեր Սիթի» — «Ռեալ Մադրիդ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին ժամը 23։00-ին։