«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել Մագուայերին

«Մանչեսթեր Յունայթեդը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստ է բաժանվել թիմի անգլիացի պաշտպան Հարի Մագուայերից և պատրաստ է քննարկել նրա ձեռքբերման հետ կապված առաջարկները։

«Կարմիր սատանաները» իրենց ներկայիս ավագի համար «Լեսթերին» վճարել են 80 միլիոն ֆունտ, սակայն այժմ նրան պատրաստ են բաց թողնել անհամամատ ավելի քիչ գումարի դիմաց։

Տեղեկացնենք, որ բացի մանչեսթերյան ակումբի ղեկավարությունից 29-ամյա ֆուտբոլիստի գոծողություններից դժգոհ են նաև ակումբի երկրպագուները, որոնք ստորագրահավաք են սկսել նրան ավագի թևկապից զրկելու համար։