Հանգստյան օրերին գրանցվեցին մի շարք ինքնագոլեր, սակայն դրանից երկուսը շատ նման էին իրար: Նախ աչքի ընկավ «Պոգոնի» ավագ Դամիան Դոմբրովսկին՝ կրծքով եզրափակելով մրցակցի անկյունայինը, իսկ դրանից առաջ ոտքի ներսի մասով մրցակցի փոխանցումն եզրից դիպուկ հարվածով եզրափակել էր ավստրալիական «Կոստ Մարիներսի» ֆուտբոլիստ Ջեյկոբ Ֆարելը: