Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Բարսելոնան» տնային խաղում պարտվեց «Ռայո Վալեկանոյին» (1:0): Խաղից հետո կատալոնացիների գլխավոր մարզիչ Խավին խոստովանել է, որ պետք է հաշվի նստել իրականության հետ: Հիմա առավելագույնը, ինչին կարող են հասնել՝ աղյուսակում երկրորդ հորիզոնականն է: Ի դեպ, նրանից առաջ նման պնդում արդեն արել էր թիմի նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը:
- Միշտ դժվար է եղել: Նոյմեբերին մենք իններորդն էինք: Արտակարգ իրավիճակներ լինում են: Սա է իրականությունը: Ստիպված ենք երբեմն բախվել ոչ միայն ֆուտբոլային, այլ նաև ֆինանսական խոչընդոտներին: Առջևում հինգ եզրափակիչ ունենք,- ասել է Խավին:
Կայացած 33 տուրից հետո «Բարսելոնան» ակտիվում ունի 63 միավոր: Նույնքան միավոր ունի նաև «Սևիլիան»: