Անցած 23 տարում առաջին անգամ «Բարսելոնան» առաջին անգամ երրորդ անընդմեջ պարտությունը կրեց սեփական հարկի տակ բոլոր մրցաշարերը հաշվի առած: Խավի սաները հերթական պարտությունը կրեցին Լա Լիգայի շրջանակներում, մրցակիցը «Ռայո Վալեկանոն» էր (1:0): Մինչ այս նրանք պարտվել էին Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» ու «Կադիսին»:
Վերջին անգամ կատալոնացիներն երեք անընդմեջ պարտություն էին կրել սեփական հարկի տակ բոլոր մրցաշարերը հաշվի առած 1997/98 և 1998/99 մրցաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում: Այդ ժամանակ թիմը մարզում էր Լուի Վան Գալը:
Հավելենք, որ հաշվետու տուրի խաղում «Ռայո Վալեկանոյի» կազմում միակ գոլը խփեց Ալվարո Գարսիան: