Լիվերպուլյան դերբին միշտ աչքի է ընկնում առանձին դրվագներով ու միջադեպերով: Պրեմիեր լիգայի հաշվետու տուրում տեղի ունեցած հանդիպումը բացառություն չէր: Խաղի վերջում «էվերթոնի» հարձակվող Ռիչարլիսոնը հարվածեց մրցակցի դարպասին (հյուրերի միակ հարվածը խաղում): Տանտերերի դարպասապահ Ալիսոն Բեկերի համար այնքան էլ բարդ հարված չէր:
Բրազիլացին առանց դժվարության որսաց գնդակը ու ցուցադրական ընկավ խոտածածկին: Այդպես Ալիսոնը փորձեց պատասխանել հյուրերի դարպասապահ Պիկֆորդին, որը խաղի ընթացքում մասնավորապես առաջին կեսում նման կերպ փորձում էր ժամանակ ձգել: Դրվագներից մեկում անգլիացին անգամ դա արեց ծիծաղը դեմքին:
Love you @Alissonbecker pic.twitter.com/qwsz3cXDeg
— The Redmen TV (@TheRedmenTV) April 24, 2022