«Կասկածելի բաներ են տեղի ունենում». Լեմպարդը՝ «Լիվերպուլին» պարտվելուց հետո

«Լիվերպուլին» պարտվելուց հետո «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կիսվել է տպավորություններով: Անգլիացին դժգոհել է մրցավարությունից ու VAR-ից: Նա անդրադարձել է հնարավոր 11 մետրանոցին, ինչպես նաև Սադիո Մանեի հնարավոր կարմիր քարտին: 

  • Կասկածելի բաներ են տեղի ունենում: Հնարավոր է պետք է պատրաստ լինել նման բաների, երբ գալիս ես այստեղ («Էնֆիլդ»-խմբ.),- ասել է Լեմպարդը:

Հիշեցնենք, որ լիվերպուլյան դերբիում «Էվերթոնը» պարտվեց 2:0 հաշվով: