Կոնտեն կարող է ՊՍԺ-ի հետ երկու տարվա պայմանագիր կնքել

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատրաստ է գլխավորել ՊՍԺ-ն։ Նա կարող է երկու տարվա պայմանագիր կնքել ֆրանսիական ակումբի հետ, հայտնում է Le Parisien-ը:

ՊՍԺ-ն արդեն որոշել է բաժանվել ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյից: Ֆրանսիական ակումբը ցանկանում էր նրան փոխարինել Զինեդին Զիդանով, սակայն Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչը ցանկանում է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը։

52-ամյա Կոնտեն «Տոտենհեմը» գլխավորեց անցած նոյեմբերին՝ պայմանագիր կնքելով մինչև 2023 թվականի ամառը։