«Ռոստովը» գոլառատ խաղում հաղթեց «Սպարտակին», Խորեն Բայրամյանը գոլային փոխանցման հեղինակ (VIDEO)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Ռոստովը» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթեց Մոսկվայի «Սպարտակին»: Տանտերերը հաղթական գոլը խփեցին ավելացված հինգերորդ րոպեին: Տանտերերի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Խորեն Բայրամյանը: Վերջինս դարձավ գոլային փոխանցման հեղինակ: