«Ատլետիկոն» հետաքրքրված է Դարվին Նունյեսի ծառայություններով

«Ատլետիկո» Մադրիդը հետաքրքրված է «Բենֆիկայի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսի ծառայություններով, հայտնում է Mundo Deportivo-ն։ Հարձակվողի դիրքի ուժեղացումը մադրիդյան ակումբի համար առաջնահերթություն կդառնա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Դարվին Նունյեսը և Լաուտարո Մարտինեսը «Ատլետիկո» տեղափոխվելու գլխավոր հավակնորդներն են։ Ուրուգվայցի 22-ամյա հարձակվողը այս մրցաշրջանում «Բենֆիկայի» կազմում  մասնակցել է  ընդհանուր առմամբ 39 հանդիպման, որոնցում դարձել է 33 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք, որ նրա գործող պայմանագիրը «Բենֆիկայի» հետ ավարտվում է 2025թ․-ի հունիսին։  Սպասվում է, որ «Բենֆիկան» Նունյեսի տրանսֆերի համար կպահանջի 70 մլն․ եվրո։