Սա ամենակարևոր տիտղոսն էր․ Նեյմարը՝ ՊՍԺ-ի չեմպիոն դառնալու մասին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը Ֆրանսիայի չեմպիոն դառնալուց հետո խոսել է իր զգացողությունների մասին։

« Ես այսօր յուրահատուկ զգացողություններ ունեմ, սա ամենակարևոր տիտղոսն էր։ Հաշվի առնելով այն ամենը ինչ տեղի է ունեցել՝ այս մրցաշրջանը շատ բարդ և երկարատև էր։ Բայց մենք կարողացանք հաղթել առաջնությունում, դա շատ կարևոր էր մեզ համար։ Այժմ մեզ պետք է շունչ քաշել և հանգստանալ, դա է կարևորը»,- ասել է Նեյմարը  ՊՍԺ-ի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Տեղեկացնենք, որ սա Նեյմարի 10-րդ տիտղոսն էր ՊՍԺ-ում։ Նա ակումբի կազմում 4 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, 3 անգամ՝ Ֆրանսիայի գավաթակաիր, 2 անգամ՝ Ֆրանսիայի  սուպերգավաթակիր և մեկ անգամ էլ դարձել է ֆանսիական լիգայի գավաթակիր։