Ուելսցի մարզիչը պաշտպանել է Գարեթ Բեյլին

Ուելսցի մարզիչ Ռոբ Փեյջը զարմացած է, որ Մադրիդի «Ռեալում» հանդես եկող իր հայրենակից Գարեթ Բեյլը այդքան խիստ քննադատությունների է ենթարկվում Իսպանիայում։

Փեյջը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ցնցված է այն բանից, թե որքան կոշտ են քննադատում Բեյլին Իսպանիայում։ Մարզիչը նշել է, որ երբ տեսել է, որ Գարեթին մակաբույծ են անվանել ուղղակի կատաղությունից արյունը եռացել է երակներում, քանի որ ըստ նրա Գարեթը արժանի չէ այդ ամենին։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Բեյլը ամենայն հավանականությամբ կհեռանա «Արքայական» ակումբից՝ ազատ գործակալի կարգավիճակով։