Նեյմարը ծաղրանքով է պատասխանել ՊՍԺ-ի երկրպագուների սուլոցներին

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը ծաղրանքով է պատասխանել  Լիգա 1-ի հերթական տուրի ՝  «Լանսի»(1։1) հետ խաղի ընթացքում երկրպագուների՝ իր հասցեին ուղղված սուլոցներին։

« Ես ունեմ ՊՍԺի հետ պայմանագիր, որը կգործի ևս 3 տարի։ Ես կլինեմ այստեղ, նույնիսկ եթե ինձ սուլեն։ Ես այստեղ մնում եմ ևս 3 տարի, այնպես որ դադարեք սուլել, հակառակ դեպքում ձեզ չի բավականացնի օդը»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Տեղեկացնենք, որ Նեյմարը այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 24 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։