«Պարի Սեն Ժերմենի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ 23-ամյա դարպասապահը կմնա ֆրանսիական ակումբում, սակայան թիմի մյուս դարպասապահը՝ Կեյլոր Նավասը ամենայան հավանականությամբ կտեղափոխվի մեկ այլ ակումբ։
Ընթացիկ մրցաշրջանում Դոնարուման Լիգա 1-ում փարիզցիների կազմում մասնակցել է 15 հանդիպման, որոնցից չորսում նրան հաջողվել է անառիկ պահել սեփական դարպասը։