Մաուրիսիո Պոչետինոն նվաճեց լիգայի առաջին տիտղոսը որպես մարզիչ

Ֆրանսիայի Լիգա 1-ի 34-րդ տուրի շրջանակում «Պարի Սեն Ժերմենը» ոչ-ոքի խաղաց «Լանսի» հետ (1:1), ինչը թույլ տվեց փարիզյան թիմին վաղաժամ հաղթանակ տանել Ֆրանսիայի առաջնությունում։ Նշենք, որ թիմիի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի համար սա  կարիերայի առաջին լիգայի տիտղոսն է։ Ավելի վաղ արգենտինացի մասնագետը «Պարի Սեն Ժերմենի» հետ նվաճել էր Ֆրանսիայի գավաթն ու սուպերգավաթը։

Իր մարզչական կարիերայի ընթացքում Պոչետինոն աշխատել է նաև «Էսպանյոլի», «Սաութհեմփթոնի» և «Տոտենհեմի» հետ։