Բացի Ժեզուսից Պրեմիեր լիգայում Սուրբ Գևորգի օրը հեթ-տրիկ ձևակերպել էր Մաքսի Ռոդրիգեսը

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 5:1 հաշվով հաղթեց «Ուոթֆոդրին»: Տանտերերի կազմում պոկերի հեղինակ դարձավ Գաբրիել Ժեզուսը: Բրազիլացին երկրորդ ֆուտբոլիստն է, որը Սուրբ Գևորգի օրը հեթ-տրիկ է ձևակերպում Մաքսի Ռոդրիգեսից հետո: Վերջինս 2011 թվականին երեք գոլ էր խփել «Բիրմինհեմին»: