«Խնդիր կլինի, եթե Ֆրանսիան նորից հաղթի Մունդիալում». Գալասը՝ Մբապեի եւ «Ոսկե գնդակի» մասին

Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Ուիլյամ Գալասը կիսվել է իր հայրենակից, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին  կարծիքով։

«Մբապեի դարաշրջանը հիմա է գալիս: Այո, միանշանակ։ Այն, ինչ նա անում է այս պահին, անհավանական է: Միայն երկու խաղացողներ են նույնը ցույց տվել, հատկապես այդ տարիքում։

Նա դեռ երիտասարդ է։ Նրա տարիքում նման խաղ ցուցադրեցին միայն Մեսսին ու Ռոնալդուն։ Կան Լևանդովսկիի և Բենզեմայի նման խաղացողներ։ Բայց նրանք ավելի մեծ են, 33-34 տարեկան են։ Նրանք հիանալի մրցաշրջան են անցկացնում: Կարծում եմ, որ «Ոսկե գնդակը» կխաղարկվի այս երեք խաղացողների միջև՝ Լևանդովսկի, Բենզեմա և Մբապե: 

Խնդիր կլինի, եթե Ֆրանսիան նորից հաղթի աշխարհի առաջնությունում։ Ի վերջո, այդ ժամանակ պարզ չի լինի, թե ով պետք է ստանա «Ոսկե գնդակը»՝ Մբապե՞ն, թե՞ Բենզեման»,- Գալասի խոսքերն է մեջբերում Goal-ը։