«Արսենալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողի ծառայություններով

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը կարող է տեղաոխվել Լոնդոնի «Արսենալ», հայտնում է The Athletic-ը։ Աղբյուրի տեղեկություններով ՝ ակումբներն ուղղակի բանակցություններ չեն վարել, սակայն «Արսենալի» ղեկավարությունն արդեն կապվել է 25-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ ՝  անձնական պայմանագրի պայմանները քննարկելու համար: Ժեզուսը կարող է հեռանալ «Մանչեսթր Սիթիից», քանի որ քիչ խաղաժամանակ է  ստանում։

Հիշեցնենք, որ Ժեզուսը 2016թ․-ին «Պալմեյրասից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Այս մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը ԱՊԼ-ում «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 23 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք, որ նրա գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2023թ․-ի հունիսին։ Transfermarkt-ը Ժեզուսի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 մլն․ եվրո։