Դեկլան Ռայսը մերժել է «Վեսթ Հեմի» հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու առաջարկը

«Վեսթ Հեմի» անգլիացի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մերժել է լոնդոնյան ակումբի պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ կատարված առաջարկը, քանի որ ամռանը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 23-ամյա ֆուտբոլիստը չի պատրաստվում երկարաձգել պայմանագրի ժամկետը «Մրճահարների» հետ, որը ավարտվում է 2024 թվականի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում Ռայսը «Վեսթ Հեմի» կազմում մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։