Ալեգրին համոզել է Մորատային ձմռանը մնալ և չտեղափոխվել «Բարսելոնա»

Թուրինի «Յուվենտուսի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան պատմել է, որ ձմռանը իտալական ակումբի գլխավոր մարիչ Մասիմիլիանո Ալեգրին իրեն համոզել է չհեռանալ ակումբից և չտեղափխվել «Բարսելոնա»։

․ «Ձմռանը շատ տարբերակներ կային։ Ես խոսեցի մարզչի հետ և նա համոզեց ինձ մնալ»,- Մորատայի խոսքերն է մեջբերում Football Italia պարբերականը։

Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» ակտիվորեն փորձել է ձեռք բերել Մորատային, բայց կատալոնական ակումբին ի վերջո չհաջողվեց համաձայնության գալ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ, որին պատկանում է իսպանացու տրանսֆերային իրավունքները։