Մեսսին վնասվածքից հետո լիովին վերականգնվել է

 ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածքից հետո լիովին ապաքինվել և պատրաստ է մասնակցել  Լիգա 1-ի 34-րդ տուրի՝ «Լանսի» հետ խաղին, հայտնում է As-ը։ Աղբյուրի տեղեկություններով ՝ արգենտինացի հարձակվողը ցավոտ զգացողություններ չունի, այդ պատճառով վերջին մարզումն անցկացրել է ընդհանուր խմբում։ Բացի այդ, նա ոչ մի սահմանափակում չի ստացել  բժշկական շտաբից, այդ պատճառով կարող է խաղադաշտ դուրս գալ։

Տեղեկացնենք, որ ՊՍԺ-«Լանս» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։