«Բավարիան» հետաքրքրված է Զելինսկիի ծառայություններով

«Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զելինկսին ամռանը կարող է հեռանալ թիմից։ Նրա ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։ Ինչպես հաղորդում է Repubblica.it-ը, «Նապոլիի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել լեհ ֆուտբոիստին։ Նշենք, որ Զելինսկիի պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է 2024թ․-ին։ Այս մրցաշրջանում Զելինսկին մասնակցել է «Նապոլիի»  ընդհանուր առմամբ 38 հանդիպման, որոնցում դարձել է 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 27-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 մլն․ եվրո։