Մբապեն «Ռեալից» 100 մլն․ եվրոյով ավելի շատ է պահանջել, քան համաձայնեցված էր նախկինում

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն «Ռեալից» 100 մլն․ եվրոյով ավելի շատ է պահանջել, քան համաձայնեցված էր նախկինում, սակայն մերժում է  ստացել,  հայտնում է COPE-ն։ Շատ հավանական է, որ այս ֆոնի վրա Մբապեն կերկարաձգի իր պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ։ Նշենք, որ Մբապեի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է հունիսի 30-ին։ Նա այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 41 հանդիպման, որոնցում դարձել է 33 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։