«Սևիլիան» Կորոնայի դուբլի և Կունդեի գոլի շնորհիվ հաղթեց «Լևանտեին» (VIDEO)

Վալենսիայի «Սյուդադ դե Վալենսիա» մարզադաշտում Լա Լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Լևանտեն» ընդունեց «Սևիլիային»։ Հյուրերը հաղթեցին՝ 3:2:

Հաշիվը բացվեց առաջին խաղակեսի սկզբին։ 14-րդ րոպեին «Սևիլիայի» հարձակվող Խեսուս Կորոնան աչքի ընկավ Լուկաս Օկամպոսի գոլային փոխանցումից։ 21-րդ րոպեին կիսապաշտպան Խոսե Լուիս Մորալեսը հավասարեցրեց հաշիվը՝ իրացնելով 11-մետրանոցը։

Նույն 21-րդ րոպեին Կորոնան դուբլի հեղինակ դարձավ, Օկամպոսը գոլային փոխանցում կատարեց։ 71-րդ րոպեին Մորալեսը հնարավորություն ուներ 11-մետրանոցից պատասխան գոլ խփելու, սակայն չկարողացավ հստակ իրացնել այն։

82-րդ րոպեին անդալուզացի պաշտպան Ժյուլ Կունդեն գոլի հեղինակ դարձավ, իսկ գոլային փոխանցում կատարեց Իվան Ռակիտիչը։ 6 րոպե անց «Լևանտեի» հարձակվող Ռոբերտո Սոլդադոն ևս մեկ գոլ խփեց։

Խաղացված 33 տուրից հետո «Սևիլիան» մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 63 միավորով։