VAR համակարգը կարող է հանվել Ռուսաստանի առաջնությունից

Hawk-Eye Innovations Ltd-ն, որը VAR համակարգի մատակարար է, կարող է լքել Ռուսաստանը, հայտնում է Sport-Express-ը։

Աղբյուրի համաձայն՝ բրիտանական ընկերության հեռանալու հավանականությունը մեծ է։ Այս դեպքում Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ստիպված կլինի այլ մատակարար փնտրել կամ հրաժարվել տեսանկարահանման համակարգից։ Դուրս գալու դեպքում պրովայդերը Ռուսաստանից կհեռացնի իր ողջ սարքավորումները։

Հարկ է նշել, որ ՖԻՖԱ-ն VAR-ի աշխատանքի համար հավաստագրել է ևս չորս ընկերություն՝ Բելգիայից, Հոնկոնգից և երկուսը՝ ԱՄՆ-ից։