Պոգբան վիրավորված է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներից

Պոլ Պոգբան, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»:

Ֆրանսիացին վիրավորվել է Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Նորվիչ» (3:2) հանդիպման ժամանակ երկրպագուների պահվածքից։ Կիսապաշտպանը փոխարինվել է 74-րդ րոպեին և արժանացել երկրպագուների սուլոցների ու վիրավորանքների։ Պոգբան չի բացառում, որ կմնա Պրեմիեր լիգայում, հայտնում է Sky Sports-ը։

Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2016 թվականի օգոստոսից։ Այս մրցաշրջանում 29-ամյա կիսապաշտպանը ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: