Էմանուել Մակրոն. «Մբապեն ինձ մերժեց «Մարսել» տեղափոխվել»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է, որ Կիլիան Մբապեն մնա ՊՍԺ-ում.

«Ցավոք, Կիլիան Մբապեի՝ Մարսել տեղափոխվելու տարբերակը չի էլ դիտարկվում։ Եթե ​​նա պատրաստ լիներ սրան, ապա ես կպայքարեի, բայց նա շատ արագ մերժեց ինձ։

Պետք է պայքարենք, որպեսզի Մբապեն մնա Ֆրանսիայի առաջնությունում, քանի որ նա անհավանական խաղացող է»,- Quotidien-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահը և «Մարսելի» երկրպագուն:

Հաղորդվում է, որ Մակրոնն ու Մբապեն կանոնավոր կապի մեջ են եղել 2018 թվականից: