«Սա «Մանչեսթեր Յունայթեդն» է. Կարագերը մեծ սպասելիքներ ունի

Ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային ծրագրերի մասին Էրիկ տեն Հագի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո:

«Սա «Մանչեսթեր Յունայթեդն» է, վստահ եմ, որ նրանք լավ կծախսեն ամռանը, նայեք այն խաղացողներին, որոնց հետ նրանք պայմանագիր են կնքել մրցաշրջանից առաջ՝ Կրիշտիանու Ռոնալդու, Ջեյդոն Սանչո, Ռաֆայել Վարան: Նրանք այս խաղացողներին չեն գնել լավագույն քառյակում մրցելու համար, այլ եկել են չեմպիոնության համար պայքարելու»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: