«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, հատկապես «Լիվերպուլի», ովքեր ԱՊԼ-ի 30-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի»(4։0) հետ խաղի 7-րդ րոպեին ծափահարություններով աջակցել էին նրան։
« Մեկ աշխարհ… Մեկ Սպորտ… Մեկ գլոբալ ընտանիք… Շնորհակալություն, «Էնֆիլդ»։ Ես և իմ ընտանիքը երբեք չենք մոռանա հարգանքի և կարեկցանքի այդ պահը»,- գրել է Ռոնալդուն սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ այդ խաղին Ռոնալդուն չէր խաղում, քանի որ դրանից մի քանի օր առաջ մահացել էր նրա նորածին երկվորյակներից մեկը։ «Էնֆիլդում» կայացած խաղի ժամանակ «Լիվերպուլի երկրպագուները խաղի 7-րդ րոպեին երգել էին You ‘ ll Never Walk Alone երգը, ինչպես նաև մեկ րոպե ծափահարություններով հարգել են Ռոնալդուի մահացած նորածին որդու հիշատակը: