Շմեյխելը, Դրոգբան, Ագուերոն, Կոմպանին, Սքոուլզը, և Ռայթը ընդգրկվել են ԱՊԼ-ի փառքի սրահում

Եվս 6 ֆուտբոլիստներ ընդգրկվեցին ԱՊԼ փառքի սրահում, հայտնում է  մրցաշարի մամուլի ծառայությունը։ Այդպիսի պատվի են արժանացել՝ Պետեր Շմեյխելը, Դիդյե Դրոգբան, Սերխիո Ագուերոն, Վենսան Կոմպանին, Պոլ Սքոուլզը և Յան Ռայթը։ Հիշեցնենք, որ մարտին ԱՊԼ-ի փառքի սրհաում էին ընդգրկվել նաև ՈՒեյն Ռունին և Պատրիկ Վիեյրան։ Տեղեկացնենք, որ  ԱՊԼ-ի փառքի սրահը հիմնադրվել է 2021 թ․-ին։ Այդ ժամանակ էլ դրանում ընդգրկվել են՝ Թիերի Անրին, Ալան Շիրերը, Էրիկ Կանտոնան, Ռոյ Քինը, Ֆրենկ Լեմպարդը, Դենիս Բերգկամպը, Սթիվեն Ջերարդը եւ Դևիդ Բեքհեմը: