Կանանց ֆուտբոլի աստղ Գաբրիելա Հաուելը` սեքսիստական վիրավորանքների մասին

Կանանց ֆուտբոլի աստղ Գաբրիելա Հաուելը պատմել է սեքսիստական վիրավորանքների մասին, որոնք ստանում է սոցիալական ցանցերում։ Հաուելը խաղում է «Սատտոն Յունայթեդ» թիմում։

«Դուք կարող եք լինել և մեկը, և մյուսը․ կարող եք խաղալ ֆուտբոլ ու կրել բարձրակրունկներ», — ասել է նա։

22-ամյա աղջիկը պատմել է, որ չի ջնջում սեքսիստական մեկնաբանությունները, որոնք արվում են սոցցանցերի իր էջերում, քանի որ ցանկանում է մարդկանց ցույց տալ սոցկայքերում մեծաթիվ հետևորդներ ունենալու մյուս կողմը։

«Ինձ դուր է գալիս պահպանել ատելությամբ լի մեկնաբանությունները, և ես չեմ ջնջում դրանք։ Ինձ դուր է գալիս իրազեկել մարդկանց։ Ոչ բոլորին ես դու դուր գալու։ Ես սա կրկնում եմ ինքս ինձ, երբ տեսնում եմ այդ մեկնաբանությունները»,- ասել է Հաուելը։