Ֆերդինանդ. «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչը պետք է Էյնշտեյնը լինի»

Ռիո Ֆերդինանդը հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդից» խաղացողների հնարավոր զանգվածային հեռանալու մասին:

«Կարծես թե ոչ ոք չի ցանկանում մնալ այս թիմում, բոլորը ցանկանում են հեռանալ: Կարծես թե մոտ 15 ֆուտբոլիստներ պատրաստվում են ճամպրուկները հավաքել ու հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։ Սա ընդհանրապես պատահե՞լ է:

Թիմ է գալիս նոր մարզիչ, և նա պետք է լինի Էյնշտեյնը, որպեսզի փոխի իրավիճակը»,- ասել է «Յունայթեդի» նախկին պաշտպանը YouTube-ի իր ալիքում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կգլխավորի Էրիկ տեն Հագը, որն այժմ մարզում է «Այաքսը»։