Հալանդը ընտրություն է կատարել «Մանչեսթեր Սիթիի» և Մադրիդի «Ռեալի» միջև

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը որոշել է, թե որտեղ պետք է շարունակի կարիերան։ 21-ամյա ֆուտբոլիստը որոշել է հրաժարվել Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մտքից և ցանկանում է խաղալ «Մանչեսթեր Սիթիիում» Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ։

Լրագրող Գրեհեմ Բեյլի տեղեկություններով՝ անգլիական ակումբը  բանակցություններ է վարել հարձակվողի հետ և նրան վստահեցրել, որ դեռ երկար տարիներ առանցքային դեր ու նշանակություն կունենա թիմում։ Բացի դա մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է նորվեգացուն դարձնել Պերեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Հոլանդի տրանսֆերի համար մինչ այս ակտիվորն պայաքարում էր նաև «Բարսելոնան», սակայն վերջինս դժվար թե կարողանար բավարարել Էրլինգի ֆինանսական պահանջները։