«Կցանկանայի մասնակցել այդ գործընթացին». Շելվին՝ Նյուքասլի» ապագայի մասին

«Նյուքասլի» անգլիացի կիսապաշտպան Ջոնջո Շելվին կարծում է, որ «Կաչաղակները» շուտով կարող են հասնել եվրոպական թոփ ակումբների մակարդակին։

  • «Նյուքասլը» շուտով կդառնա մեծ ակումբ և կհասնի այնպիսի թիմերի մակարդակին, ինչպիսիք են «Պարի Սեն Ժերմենը» և «Մանչեսթեր Սիթին»։ Այժմ բոլոր պետք է համբերատար լինեն, որպեսզի տեսնեն թե ինչպես է թիմը բարձրանում այդ գագաթը։ Ես կցանկանայի մասնակցել այդ գործընթացին և օգնել թիմի վերելքին,- ասել է Շելվին։

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը անգլիական թիմի կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։