«Ռեալը» դիտարկում է Ռյուդիգերի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը

«Չելսիի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», այս մասին  հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը ուսումնասիրում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ռուդիգերի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։

Նշվում է, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է Ռյուդիգերի ներկայացուցիչների հետ քննարկել հնարավոր տեղափոխությունը, եթե 29-ամյա գերմանացի ֆուտբոլիստը զգալիորեն գնա ընդառաջ ու պահանջի համեմատաբար ավելի քիչ գումար։ Ինքը՝ Ռյուդիգերը, հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությամբ։

Հիշեցնենք, որ նա Լոնդոնի «Չելսի» է տեղափոխվել «Ռոմայից» 2017 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում գերմանացի պաշտպանը Պրեմիեր լիգայում անցկացրել է 28 հանդիպում և դարձել է 3 գոլի հեղինակ։