«Բենֆիկան» հետաքրքրված է Դի Մարիայի ծառայություններով

«Բենֆիկան» ցանկանում է այս ամառ ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիային:

Ինչպես հայտնում է լրագրող Պեդրո Ալմեյդան, 34-ամյա խաղացողը կարող է պորտուգալական ակումբ վերադառնալ ազատ գործակալի կարգավիճակով։ Այնուամենայնիվ, նա ստիպված կլինի ընդունել ավելի ցածր աշխատավարձով պայմանները: Այս պահին նա ստանում է 13 միլիոն եվրոն տարեկան:

Դի Մարիան «Բենֆիկայում» խաղացել է 2007-ից 2010 թվականներին։ Նա  ՊՍԺ է տեղափոխվել 2015 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից»: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։

2021/22 մրցաշրջանում կիսապաշտպանը ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։