ՖԻՖԱ-ն դադարեցրել է ՌՖՄ-ին վճարումները 2018 թվականի Մունդիալի անցկացման համար

ՌՖՄ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և զարգացման գծով տնօրեն Մաքսիմ Միտրոֆանովը հայտնել է, որ ՖԻՖԱ-ն 100 միլիոն դոլարի միայն մեկ երրորդն է փոխանցել ռուսական կողմին 2018 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու համար։

«Ռուսաստանի Դաշնությունն արդեն ստացել է ընդհանուր գումարի 30 տոկոսը։ Այժմ ՖԻՖԱ-ի դիրքորոշումն այն է, որ վճարումները դադարեցվել են, բայց չեն չեղարկվել»,- լրագրողներին ասել է Միտրոֆանովը։

Փետրվարի վերջին ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն ժամանակավորապես դադարեցրել են ռուսական ակումբների և թիմերի մասնակցությունը միջազգային մրցաշարերին՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։