Այսօր Ֆրանսիայի Լիգա 1-ի 33-րդ տուրի «Անժեի» հետ խաղում հաղթանակ տանելու դեպքում ՊՍԺ-ն 10-րդ անգամ կհռչակվի Ֆրանսիայի չեմպիոն։ Փարիզցիները հաղթելու դեպքում չեմպիոնական աստղը կավելացնեն իրենց մարզաշապիկներին, ինչպես 1993թ․-ին՝ «Մարսելը»։ Տեղեկացնենք, որ Ֆրանսիայի առաջնությունում 10 անգամ հաղթող է դարձել նաև «Սենտ-Էտիենը», ինչը դրոշմված է նրանց մարզաշապիկներին:
