«Յուվենտուսը» հետաքրքրված է «Մոնակոյի» պաշտպան Բենուա Բադյաշիլի ծառայություններով, ով կփոխարինի Ջորջո Կյելինիին, հայտնում է Corriere dello Sport-ը։ Աղբյուրի տվյալներով ՝ 21-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Նյուքասլը», «Լայպցիգը»և այլ ակումբներ: «Յուվենտուսը» ֆուտբոլիստի մեջ պոտենցիալ փոխարինող է տեսնում 37-ամյա Ջորջո Կյելինիին պաշտպանության կենտրոնում։ Բադյաշիլի գործող պայմանագիրը «Մոնակոյի» հետ ավարտվում է 2024թ․-ին։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 28 մլն․ եվրո։