Bild-ի տեղեկությունների համաձայն ՝ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ակումբի ղեկավարությանը հայտնել է աջ պաշտպանի, կենտրոնական կիսապաշտպանի ձեռք բերելու անհրաժեշտության մասին, որն ուժեղ է անհատական մենապայքարներում, ինչպես նաև հարձակողի, որը մրցակցություն կստեղծի հարձակման գծի ներկայիս ֆուտբոլիստների համար: Տեղեկացնենք, որ Գերմանիայի Բունդեսլիգայի այս մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ մյունխենցիները 30 խաղում վաստակած 72 միավորով վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը և 9 միավորով գերազանցում են մոտակա հետապնդողին՝ «Բորուսիա» Դորտմունդին։