«Ֆրայբուրգը» դուրս եկավ Գերմանիայի գավաթի եզրափակիչ

«Ֆրայբուրգը» Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչում հյուրընկալվելիս հաղթեց «Համբուրգին»(3։1) և դուրս եկավ եզրափակիչ։ Դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ դարձավ  Ռոբերտ Գլատցելը, իսկ «Ֆրայբուրգի» կազմում աչքի ընկան՝ Նիլս Պետերսոնը, Նիկոլաս  Հեֆլերը և Վինչենցո Գրիֆոն։ «Ֆրայբուրգը» Գերմանիայի գավաթի եզրափակչում կմրցի «Լեյպցիգ»-«Ունիոն» զույգի հաղթողի հետ։ Նշենք, որ երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա այսօր, իսկ Գերմանիայի գավաթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 21-ին։