«Ինտերը» ջախջախեց «Միլանին» և դուրս եկավ գավաթի եզրափակիչ (VIDEO)

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» 3-0 հաշվով հաղթեց «Միլանին» և դուրս եկավ եզրափակիչ:

Դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարիտինեսը, ևս մեկ գոլ խփեց Ռոբին Գոսենսը՝ փոխարինման մտնելուց ընդամենը 3 րոպե անց: Առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքի՝ 0-0 հաշվով: Այսպիսով, Ինձագիի թիմը դիմակայության ընդհանուր 3-0 հաշվի շնորհիվ դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կխաղա «Յուվենտուս»-«Ֆիորենտինա» զույգի հաղթողի հետ: